Ռոման Բերեզովսկի. Իռլանդիայի հետ խաղից հետո մենք բոլորս շնորհավորեցինք միմյանց ընտրական փուլի համար

Ռոման Բերեզովսկի. Իռլանդիայի հետ խաղից հետո մենք բոլորս շնորհավորեցինք միմյանց ընտրական փուլի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Խիմկի» ակումբի դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշել է, որ ակումբի համար խաղաշրջանի ընթացքը հարթ չէր: «Եղան բարդ պահեր, պահ եղավ, երբ մենք ընդհանրապես փոսում հայտնվեցինք: Հետո մի փոքր վերելք ունեցանք, սակայն միևնույն է 11-րդ տեղը չի գոհացնում, «Խիմկին» մինչև վերջ լիահույս էր, որ կկարողանա հայտնվել ՌԴ Ազգային ֆուտբոլային լիգայի ութնյակում»,-Բերեզովսկու խոսքերն է մեջբերում sports.ru-ն:

Դարպասապահը նշել է, որ Եվրո-2012 ընտրական փուլի երկրորդ խաղից Հայաստանի հավաքականի անդամների գիտակցության մեջ ինչ-որ բան փոխվեց: «Մենք պարտվեցինք առաջին խաղում, շատ կաշկանդված էինք: Մակեդոնիայի հետ երկրորդ խաղում այնքան էլ հաջող չմեկնարկեցինք, սակայն արդեն առաջին խաղակեսում զգացինք գնդակը, դաշտը, մրցակցին և վստահություն ձեռք բերեցինք սեփական ուժերում, հետո միայն դրական պահեր էին: Ինչ-որ ժամանակ մեզ բնորոշ էր խփած գոլից մեկ րոպե անց գնդակ բաց թողնել, ինչպես եղավ Մակեդոնիայի ու Ռուսաստանի հետ խաղում: Իսկ մնացած ամեն ինչ ուղղակի գերազանց էր»:

Բերեզովսկին վստահ է, որ Իռլանդիայի հետ խաղից հետո շատ ծանր էր, քանի որ միևնույն է բոլորը լիահույս էին, որ ամեն ինչ լավ է լինելու, սակայն, գլխավորը սեփական ուժերին հավատալն է: «Այլ բան չէր մնում, քան շնորհակալություն հայտնել մարզչին, միմյանց ընտրական փուլի համար և ձեռք սեղմել»,-ասել է դարպասապահը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---