Գագիկ Մելիքյանն առաջարկում է իրավական դաշտում պարզել, արդյոք Սյունիքի մարզպետը ծեծի է ենթարկել Սիլվա Համբարձումյանին![]() 15 նոյեմբերի 2011 - 15:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, թե իբր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծի է ենթարկել Սիլվա Համբարձումյանին: «Դեպքն իրոք անընդունելի է, սակայն, ես վստահ չեմ, որ դա իրոք տեղի է ունեցել»,-հայտարարել է պատգամավորը՝ նշելով, որ իմացել է այդ միջադեպի մասին մամուլից: Մելիքյանը նշել է, որ մարզպետի մամլո ծառայությունը հերքել է այդ տեղեկությունը և առաջարկել է կողմերին իրավական դաշտում պարզել արդյոք նման դեպք տեղի է ունեցել, թե ոչ: Ըստ որոշ հայկական ԶԼՄ-ների հրապարակումների, նոյեմբերի 14-ի երեկոյան Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «Մարիոթ» հյուրանոցում իբր ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |