ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ17 հուլիսի 2000 - 18:24 AMT PanARMENIAN.Net - 17.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի տնտեսական համագործակցության - զարգացման հանձնաժողովի բազմակուսակցական պատվիրակությանը, որը գլխավորում էր պատգամավոր Պետեր Վայսը (Քրիստոնիա-դեմոկրատական միություն/ Քրիստոնիա-սոցիալական միություն):Կողմերը գոհունակությամբ նշեցին երկու երկրների միջ- տնտեսական հարաբերությունների զարգացման մակարդակը: Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային տնտեսական համագործակցության հեռանկարները - Գերմանիայի ու Եվրամիության տարածաշրջանի տնտեսական աջակցության հնարավոր ոլորտները: Անդրադառնալով Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակին` քննարկվեցին մի շարք ոլորտներում բարենորոգումներ կատարելու - արտասահմանյան մասնավոր ներդրումները խթանելու անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում նախարար Օսկանյանը պատգամավոր Վայսի խնդրանքով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի արդի փուլը: --0-- Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |