Կոտլերը ՀՀ նախագահին վստահեցրել է, որ իր գիտելիքները մեծ հաճույքով կփոխանցի հայ երիտասարդներին ու գործարարներին![]() 15 նոյեմբերի 2011 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան համալսարանի Ջոն Քելլոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերին: Ողջունելով պրոֆեսոր Կոտլերին` նախագահը վստահություն է հայտնել, որ նրա այցը Հայաստան օգտակար կլինի շուկայագիտության և բիզնեսի կազմակերպման հմտությունները կատարելագործելու մեծ ձգտում ունեցող Հայաստանի երիտասարդության ու գործարար համայնքի համար, ովքեր անհամբերությամբ սպասում են աշխարհահռչակ պրոֆեսորի հետ հանդիպմանը, նրա դասախոսություններին: Ընդգծելով, որ արդի աշխարհում մարքեթինգը` որպես հեռանկարային ուղղություն և գիտություն, չափազանց կարևոր է շուկայական տնտեսություն վարող ցանկացած երկրի համար, Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում մարքեթինգի զարգացման տարածաշրջանային կենտրոն հիմնելու` Ֆիլիպ Կոտլերի նախաձեռնությունը, որի իրականացման դեպքում այն կարևոր դեր կարող է ունենալ ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում: Պրոֆեսոր Կոտլերն իր հերթին, մարքեթինգը համարելով և՛ գիտություն, և՛ արվեստ, նշել է, որ պատրաստ է դրանց վերաբերյալ իր գիտելիքները մեծ հաճույքով հաղորդել Հայաստանի երիտասարդներին ու գործարարներին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |