Ադրբեջանցիները ցանկանում են վերահսկել սեյսմիկ գործընթացները Ղարաբաղի, Հայաստանի ու Իրանի տարածքում![]() 15 նոյեմբերի 2011 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հաջորդ շաբաթ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում կտեղադրվի 3 սեյսմիկ կայան: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի հանրապետական սեյսմիկ կայանի սեյսմոլոգիական և գեոդինամիկ հետազոտությունների բաժնի պետ Թահիր Մամեդլին: Ըստ նրա, ներկայումս Ջուղայում գործում է սեյսմիկ կայան: Նոր կայանները տեղակայվել են Շահբուզում, Օրդուբադում ու Սադարակում: Մամեդլին ասել է, որ ներկայումս երկրում գործում է 28 սեյսմիկ կայան: Նախիջևանում կայանների տեղակայումից հետո դրանց քանակը հասավ 31-ի: Ըստ Մամեդլիի, սեյսմիկ կայանների տեղակայումը թույլ կտա վերահսկել սեյսմիկ գործընթացները Ղարաբաղում, Հայաստանում ու Իրանում: «Այժմ Ղարաբաղի տարածքում սեյսմիկ ակտիվություն չկա: Սակայն, ամեն դեպքում կարևոր է վերահսկել այդ տարածքում կատարվող գործընթացները»,-ասել է նա, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |