«ԱրմենՏել»-ը նվազեցրել է «SMS-փաթեթ» ծառայության գները![]() 15 նոյեմբերի 2011 - 16:55 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունից հայտնում են, որ ընկերությունը նվազեցրել է Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար «SMS-փաթեթ» ծառայության գները։ Ծառայությունը հաճախորդներին հնարավորություն է տալիս կառավարել ծախսերը, ձեռք բերելով 50, 100 կամ 300 ներցանցային SMS փաթեթներ: Կախված ընտրված փաթեթից, նոր առաջարկում գները նվազեցված են մինչև 25%: Օրինակ՝ միացնելով «SMS-փաթեթ 50» ծառայությունը, հաճախորդը կստանա 50 SMS 450 դրամով, «SMS-փաթեթ 100»` 100 SMS 750 դրամով և «SMS-փաթեթ 300»` 300 SMS 1500 դրամով: «Մենք շարունակում ենք առաջարկել հաճախորդներին զանազան հնարավորություններ կապի վրա ծախսվող գումարն օպտիմալացնելու համար: Նոր, ավելի գրավիչ սակագներով «SMS-փաթեթ» ծառայությունը թույլ կտա բաժանորդներին խնայել գումար, չնվազեցնալով շփումը», - նշել է «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «SMS-փաթեթ» ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով 0674N հատուկ համարին, որտեղ «N»-ը ձեռք բերվող հաղորդագրությունների քանակն է (50,100 կամ 300): Փաթեթի գործողության ժամկետը 30 օր է, սկսած ակտիվացման օրվանից: Ձեռք բերված SMS-ների կամ ծառայության գործողության ժամկետի սպառման դեպքում հաղորդագրությունների սակագինը հաշվարկվում է ըստ բաժանորդի սակագնային փաթեթի: Փաթեթի գործողության ժամկետը կարելի է երկարացնել` միացնելով լրացուցիչ փաթեթ, այս դեպքում չօգտագործված հաղորդագրությունները տեղափոխվում են նոր փաթեթ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |