ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ17 հուլիսի 2000 - 18:25 AMT PanARMENIAN.Net - 17.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների այս տարվա ընդունելության քննությունների առարկայական քննական հանձնաժողովների նախագահների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ շեշտել է, որ երկրի ղեկավարությունն առանձնահատուկ նշանակություն է տալիս բուհերի ընդունելության քննությունների ողջ գործընթացին: Նշելով, որ քննությունների ընթացքի նկատմամբ հասարակության ուշադրությունը շատ մեծ է, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ քննական հանձնաժողովների ղեկավարները հանձն են առել մի գործ, որը ոչ միայն պատվաբեր է, այլեւ` խիստ պատասխանատու: Նրա խոսքերով, պետք է անել հնարավոր ամեն ինչ` բացառելու ցանկացած անարդարություն: Նախագահն ընդգծել է, որ հանձնաժողովների աշխատանքին պետական օղակների կողմից որեւէ միջամտություն կամ ճնշում պետք է բացառվի, եւ առաջարկել է խնդիրներ ծագելու դեպքում անմիջապես ահազանգել: Ռոբերտ Քոչարյանը մեծապես կարեւորել է նաեւ քննությունների ընթացքի թափանցիկության եւ հրապարակայնության ապահովումը: Կրթության եւ գիտության նախարար Էդվարդ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության քննությունների նկատմամբ դրսեւորած մեծ ուշադրության համար եւ նշել է, որ քննարկան բոլոր հանձնաժողովները կաշխատեն արդարացնել իրենց նկատմամբ ցուցաբերած վստահությունը: Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել հանձնաժողովների նախագահներին` իրենց պատասխանատու աշխատանքում: -0- Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |