Հայաստանի Հանդբոլի ֆեդերացիայի նախագահը գտնում է, որ հավաքականն արժանի է զբաղեցրել 2-րդ տեղը![]() 15 նոյեմբերի 2011 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը գտնում է, որ Հայաստանի հավաքականը Երևանում կայացած միջազգային մրցաշարում հանդես էր գալիս շատ ուժեղ կազմով և արժանի է զբաղեցրել 2-րդ տեղը: «Դեռևս նախքան առաջնությունը մենք գիտեինք, որ ռուսական թիմը շատ ավելի ուժեղ է լինելու, քան մյուս թիմերը, և ուրախ եմ, որ մեր մարզիկները կարողացան դիմակայել նրանց: Հավաքականում կային Ռուսաստանի, Գերմանիայի առաջնություններում, Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում ելույթ ունեցող հանդբոլիստներ, և դա արդեն շատ բարձր մակարդակ է»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Գրիգորյանը: Ֆեդերացիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր հայ հանդբոլիստներին լավ ելույթի համար. «Մենք կատարեցինք մեր առջև դրված բոլոր մարզական խնդիրները: Բայց կա նաև բացասական կողմ. դահլիճում կարող էին ավելի շատ երկրպագուներ լինել»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |