Առաջին խաղակեսից հետո Հայաստան – Ուելս հանդիպման հաշիվը դեռ չի բացվել![]() ![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2013թ. առաջնության ընտրական մրցաշարում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընդունել է Ուելսի հավաքականին: Հանդիպման առաջին իսկ րոպեներից ավելի ակտիվ էին Ուելսի ֆուտբոլիստները: Նրանք մի քանի րոպե անընդմեջ գրոհում էին Արսեն Պետրոսյանի դարպասը: Հայ ֆուտբոլիստներն իսկապես վտանգավոր պահ ստեղծեցին 20-րդ րոպեին, երբ Էդգար Մալաքյանի փոխանցումից հետո Արտակ Ալեքսանյանը հարմար իրադրության մեջ հայտնվեց, բայց չկարողացավ գոլ իրացնել: Հայաստանի հավաքականը մի քանի անգամ տուգանային հարվածներ վաստակեց հարմար դիրքերում, բայց չկարողացավ գրավել դարպասը: Մարզիկներին արագ գործել խանգարում էր նաև ձյունը, որն առաջին խաղակեսի ընթացքում այդպես էլ չդադարեց: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |