Կակտիվացվի տնտեսական փոխգործակցությունը միջկառավարական հանձնաժողովների շրջանակում![]() 15 նոյեմբերի 2011 - 18:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան, ՀՀ եւ ԱՄԷ կառավարությունների միջեւ առեւտրատնտեսական եւ տեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովների համանախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր անցկացվեց խորհրդակցություն` հանձնաժողովների հայկական կազմերի մասնակցությամբ: Քննարկվեցին միջկառավարական հանձնաժողովների շրջանակում տնտեսական փոխգործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ եղավ Քուվեյթի ներդրումային հիմնադրամներին ներկայացվելիք, մասնավորապես, Հայաստանի տրանսպորտային եւ սոցիալական ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող ծրագրերին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ, որ շահագրգիռ գերատեսչություններն առաջարկություններ կներկայացնեն Հայաստան- ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի օրակարգի վերաբերյալ: Խորհրդակցության ժամանակ Զարգացման հայկական գործալության գլխավոր տնօրեն Ռ. Հարությունյանը տեղեկացրեց առաջիկայում հայկական պատվիրակության` Քուվեյթ եւ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարելիք այցի մասին: Նշվեց, որ արաբ գործընկերներին տեղեկություններ կներկայացվեն Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի, Հայաստանում իրականացվելիք խոշոր ծրագրերի վերաբերյալ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |