Ռալֆ Յիրիկյանը պարգևատրվել է սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով![]() 15 նոյեմբերի 2011 - 18:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Նախարարությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին և բարձր գնահատելով Հայաստանում Յիրիկյանի գործունեությունը` Հրանուշ Հակոբյանը նշել է, որ այն Հայրենիքում սփյուռքահայի կողմից գործարարությամբ զբաղվելու, ներդրումներ կատարելու լավագույն օրինակներից է: Նախարարը նշել է նաև Ռալֆ Յիրիկյանի մարդկային բարձր որակները: Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նշանակալի ծառայություններ մատուցելու, լայնածավալ բարեգործական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանով Ռալֆ Յիրիկյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |