Վթարվել է Կաթնաղբյուր-Երևան ջրատարը![]() 15 նոյեմբերի 2011 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Վթարի է ենթարկվել Կաթնաղբյուր-Երևան թիվ 4 մայրուղային ջրատարը , որը տեղի է ունեցել Բալահովիտից ոչ հեռու: Ըստ նախնական տվյալների, մի կազմակերպություն հարակից տարածքում գտնվող շինանյութի հանքի համար ջրագիծ կառուցելու նպատակով խրամուղի է փորել դեպի Կաթնաղբյուր-Երևան թիվ 3 ջրատարը, սակայն դեռևս չպարզված պատճառներով վնասել է հարևանությամբ գտնվող թիվ 4 ջրատարը, որով վայրկյանում 400 լիտր ջուր էր մատակարարվում նշված տարածքներին: Վթարի հետևանքով նոյեմբերի 15-ին դադարեցվել է Նոր Նորքի 1, 2, 4, 5, 8 զանգվածների` ամբողջությամբ, մասամբ 9-րդ զանգվածի, Ջրվեժի Ա, Բ, Մայակ, Բանավան և Բագրևանդ թաղամասերի, Ջրվեժ գյուղի, ինչպես նաև Ավանի Չարենց, Դուրյան, Խուդյակով թաղամասերի մի շարք հատվածների ջրամատակարարումը: Ներկայումս տվյալ ջրատարի շահագործումը դադարեցվել է: «Երևան Ջուր» ՓԲԸ-ն շինարարություն իրականացնող կազմակերպության օգնությամբ ձեռնարկում է միջոցներ ջրատարը վերանորոգելու և արդեն նոյեմբերի 16-ի երեկոյան նշված տարածքներում ջրամատակարարման գործող ժամանակացույցը վերականգնելու նպատակով:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |