Արաբական պետությունների համագործակցության խորհուրդը չի ցանկանում ԱՊԼ արտահերթ գագաթաժողով անցկացնել![]() 15 նոյեմբերի 2011 - 20:42 AMT PanARMENIAN.Net - Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհուրդը (ՊԾԱՊՀԽ) իմաստ չի տեսնում նոյեմբերի 16-ին Մարոկկոյում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտահերթ գագաթաժողով հրավիրելու մեջ: Ինչպես հաղորդում է Ռոսբալտը, հղում կատարելով AFP-ին, գագաթաժողովը տեղի կունենա Սիրիայի նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ԱՊԼ-ն դադարեցրեց Սիրիայի անդամակցությունը կազմակերպությանը, այդ երկրի իշխանությունները պահանջեցին անհապաղ «ԱՊԼ արտակարգ արաբական գագաթաժողով հրավիրել երկրում ճգնաժամի կարգավորման ուղիների մշակման համար»: Նշվում է, որ ԱՊԼ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին Մարոկկոյի մայրաքաղաքում Ռաբատում: Հավելենք, որ Սիրիայում արդեն գրեթե 8 ամիս շարունակվում են հակակառավարական ելույթները, որոնք սկսվեցին մարտի կեսերին երկրի հարավում՝ Դերաա քաղաքում, այնուհետև տարածվեցին այլ մարզերում: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների զգալի մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |