Ադրբեջանը երաշխավորում է իր նախկին նախագահների անձեռնմխելիությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել օրենքին, որը երկրի նախկին առաջնորդներին իմունիտետ է երաշխավորում պաշտոնավարությունից առաջ կամ ընթացքում նրանց գործած հանցագործությունների համար հետապնդումներից:

Օրենքը հավանության է արժանացել ոչ միայն իշխանամետ կուսակցությունների, այլև ընդդիմության կողմից: «Օրենքը կմեղմացնի քաղաքական ուժերի միջև դիմակայությունը, որոնք տարբեր տեսակետներ ունեն երկրում առկա սոցիալական և քաղաքական իրադրության վերաբերյալ»,- քվեարկությունից հետո հայտնել է կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից պատգամավոր Գյուլեր Ախմեդովան, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---