Քեթրին Էշթոն. ԵՄ-ին մտահոգում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ առաջխաղացման բացակայությունը16 նոյեմբերի 2011 - 10:02 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունն ուզում է ավելի ակտիվ և արդյունավետ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: «ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության մասնակիցների առնչությամբ միջնորդական առաքելության մանդատ ունի: Մենք պետք է որոշենք, թե ինչպիսի միջոցներ կարող են աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ ՄԽ-ին, հակամարտության կողմերի միջև վստահության բարձրացմանը»,- ասել է նա: Նրա խոսքով` հակամարտության կարգավորումն օգտակար կլինի ոչ միայն հակամարտության կողմերին, այլև Եվրամիությանը: «Ուստի մեզ մտահոգում է լարվածության ուժեղացումն ու իրադրության սրումը: Մենք պետք է որոշենք, թե ինչպես կարելի կլինի փոխել այդ միտումների ուղղությունը»,- նշել է Էշթոնը: «Մեզ մտահոգում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ առաջխաղացման բացակայությունը: Մենք ուզում ենք ավելի ակտիվ և արդյունավետ դեր խաղալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեջ: Դրանով մենք ավելի լիարժեք կաջակցենք ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը: Այդ հարցով զբաղվում է Ֆիլիպ Լեֆորտը, որին մենք ԵՄ հատուկ ներկայացուցիչ ենք նշանակել»,- ասել է Էշթոնը: Ընդ որում, նա նկատել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հսկայական պոտենցիալ կստեղծի ողջ տարածաշրջանի զարգացման և համագործակցության համար: «ԵՄ համար հիմնական արժեքը հակամարտության կարգավորումն ու խաղաղության ձեռքբերումն է: Մենք համոզված ենք, որ այդ արժեքները խթան կհանդիսանան Հարավային Կովկասում փոփոխությունների համար»,- նշել է Քեթրին Էշթոնը, հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |