Ֆիլիպ Կոտլերը չափազանց գոհ է իր այցից Հայաստան![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆիլիպ Կոտլերը գոհ է իր այցից Հայաստան: Այդ մասին նոյեմբերի 16-ին Երևանում բացված միջազգային խորհրդաժողովում հայտարարեց «Կոտլեր Իմփեքտ» ընկերության ղեկավար Ֆահիմ Կիպրիան : Նրա խոսքով, շուկայագետը իր այցի շրջանակներում հանդիպել է Հայաստանի նախագահի և վարչապետի հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել Երևանում Մարքեթինգի տարածաշրջանային կենտրոնի բացմանը: Իր հերթին, Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը հնչեցրեց վարչապետի ողջույնի խոսքերը՝ նշելով, որ նման միջազգային կոնֆերանսները շարունակական են լինելու և կանցակցվեն ամեն տարի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Մեկնարկած կոնֆերանսին ներկա էին հյուրեր Վրաստանից և Իրանից: Նոյեմբերի 13-17-ը ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսորի Ֆիլիպ Կոտլերը Մարքեթինգի միջազգային ասոցիացիայի հրավերով գտնվում է Հայաստանում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |