Սյունիքի մարզպետի դեմ քրեական գործ է հարցուվել Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկելու համար![]() 16 նոյեմբերի 2011 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկելու կասկածանքով: Գործը հարուցվել է տուժողի այն հայտարարության հիման վրա, որ Խաչատրյանը ծեծի է ենթարկել նրան նոյեմբերի 14-ի երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սպասասրահում: Ինչպես PanARMENIAN.Net –ին է հայտարարել ՀՀ գլխավոր դատախաղի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը, գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 118 հոդվածի հատկանիշներով (անձի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելը, որոնք 117 հոդվածով նախատեսված հետևանքների չեն հանգեցրել: Որպես պատիժ նախատեսվում է տուգանք, ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, կամ 1 տարվա ուղղիչ աշխատանքներ, կամ ձերբակալություն 2 ամսից ոչ ավելի ժամկետով-խմբ): Տռուզյանը նշել է, որ գործ չի հարուցվել ՀՀ ՔՕ այլ հոդվածներով, որոնք առավել ծանր պատիժ են ենթադրում, քանի որ Համբարձումյանը հրաժարվել է դատաբժշկական փորձաքննությունից՝ հայտարարելով, որ մարզպետի հարվածներից մարմնական վնասվածքներ չի ստացել, ուղղակի ցավ է զգացել: Հարկ է նշել, որ Սյունիքի մարզպետի մամլո ծառայությունը հերքում է Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկելու մասին տեղեկատվությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |