Ստեղծվել է անգլալեզու կայք՝ Հայաստանում սովորել ցանկացող օտարազգիների համար

Ստեղծվել է անգլալեզու կայք՝ Հայաստանում սովորել ցանկացող օտարազգիների համար

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին ներկայացրեց նախարարության նոր նախագիծը` studyinarmenia.org պորտալը:

Ըստ նախարարի, Հայաստանը ԱՊՀ երկրներում կրթության ոլորտում առաջատար դիրքերում է և այդ իսկ պատճառով շատ կարևոր է գրավիչ դարձնել կրթությունը Հայաստանում օտարազգի դիմորդների համար:

«Մենք երևբևէ չենք ունեցել մի համապարփակ անգլալեզու կայք, որի միջոցով օտարազգի դիմորդները կկարողանային ծանոթանալ Հայաստանում կրթական բուհերին, սովորելու պայմաններին: Չկար տեղեկատվական ռեսուրս: Մենք, համարելով այս խնդիրը գերակա կրթության ոլորտում, տպագրել են «Higher education in Armenia» (Բարձրագույն կրթություն Հայաստանում) ձեռնարկը և հետո նաև ձեռնարկի թվային CD տարբերակը։ Այս երկուսը շատ արագ սպառվել են մեր դեսպանությունների կողմից և Սփյուռքի նախարարության»,-ասաց Արմեն Աշոտյանը։

Studyinarmenia.org կայքը գործում է նաև amhe.am դոմենով։ Կայքում անգլերեն լեզվով ներկայացված են Հայաստանի բուհերը՝ յուրաքանչյուր բուհ իր առանձին էջով, Հայաստան-Բոլոնիա գործընթացը, կրթաթոշակների մասին տեղեկություններ, բլոգ, լուսանկարներ, օգտակար լինքեր, որոնման հնարավորություն և մի շարք այլ տեղեկություններ։ Կայքում ամենակարևոր հնարավորությունը օնլայն դիմում-հայտ լրացնելու և ուղարկելու հնարավորությունն է։

Ըստ Արմեն Աշոտյանի բուհերից էլ է կախված նրանց մրցունակ լինելը։ Նախարարի կարծիքով, նորասըեղծ պորտալը ոչ միայն օտարազգիների համար է, այլև հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար։

Լրագրողների հետ հանդիպման վերջում ԿՆԳ նախարարը ներկայացրեց նաև նախարարության նոր լոգոտիպը։

Հղումներ թեմայով.
3  16.11.11 - studyinarmenia.org և amhe.am ուսանողական պորտալների շնորհանդեսը
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---