Հայերը չափից ավելի հանդուրժող են թշնամու նկատմամբ

Հայերը չափից ավելի հանդուրժող են թշնամու նկատմամբ

PanARMENIAN.Net - Այսօր հանդուրժողականության միջազգային օրն է, և լրագրողների հետ հանդիպմանը հոգեբան Կարինե Նալչաջյանը ներկայացրեց՝ ինչ է նշանակում հանդուրժողականություն և որքանով են հանդուրժող հայերը։

Նա նշեց, որ լինել հանդուրժող, նշանակում է ընդունել դիմացինի տեսակետը, տեսակետ ունենալու իրավունքը, դիրքորոշումը, անգամ եթե դու դրանց հետ համաձայն չես: Ըստ նրա, հանդուրժողականությունն ինքնին շատ դրական երևույթ է։

«Հայ հասրարակությունը հիմնականում հանդուրժող է այլոց նկատմամբ, չնայած դրսից ուրիշ կարծիք ունեն, որը սակայն գիտականորեն հերքվել է։ Նույնիսկ մեր թշնամիների նկատմամբ մեր հանդուրժողականությունը բավականին բարձր է»։

Բանախոսը հավելեց սակայն, որ չի կարելի լինել բացարձակ հանդուրժող, եթե կա կոնֆլիկտ, կա պատերազմական դրություն, լարվածություն։ «Սթափ միտքը հուշում է կոնֆլիկտը լուծել։ Սակայն բարդ բազմաշերտ, պատմության խորքից եկող հակամարտությունները մակերեսային հանդուրժողականությմ չես լուծի։ Դու կարող ես հանդուրժողական վերաբերմունք ցույց տալ, բայց դիմացինդ քեզ ատում է։ Ինչպե՞ս լինես հանդուրժող, եթե հայ բառը մեր թշնամիների համար ամենավերջին վիրավորանքն է։ Ասում են՝ հայ ես, պիտի մեռնես։ Նման դեպքում հանդուրժող լինելը նշանակում է գնալ ինքնասպանության»։

Բանախոսը խորհուրդ է տալիս, ոչ թե մեզանում էլ նման կարծրատիպեր սերմանել, վայրենի թշնամանքի հասցնել, այլ ցուցաբերել ռեալ, իրատեսական, սթափ մոտեցում։

Կարինե Նալչաջյանը նշեց, որ հայերը պակաս հանդուրժող են միմյանց նկատմամբ. «Ցանկացած հասարկության ներսում, մանավանդ երբ կան ինչ-ինչ սոցիալ- տնտեսական խնդիրներ, խոր անցումային, ճգնաժամային տարրեր, նկատվում է հանդուրժողականության պակաս։ Այս դեպքում մարդիկ սեփական խնդիրները լուծելու համար ավելի եսակենտրոն են դառնում՝ «մենք»-ը թուլանում է, իսկ «եսը» ուժեղանում»։

Բանախոսը հանդուրժողականությունը համարում է հակադարձ համեմատական ագրեսիայի ցուցանիշին։ Նրո խոսքով՝ հանդուրժողականությունը անկում է ապրում, եթե հասարկության մեջ կա օտարացում, բևեռացում, հավասար հնարավորությունների, խարիզմատիկ առաջնորդների, համազգային նպատակների պակաս կամ բացակայություն և այլն։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---