«Ալա բալա նիցա» ֆիլմի մոտակա օրերի երեկոյան սեանսների տոմսերն արդեն սպառվել են

«Ալա բալա նիցա» ֆիլմի մոտակա օրերի երեկոյան սեանսների տոմսերն արդեն սպառվել են

PanARMENIAN.Net - Հայկական առաջին ինտերակտիվ կինոյի` «Ալա բալա նիցա»-ի երեկոյան սեանսների տոմսերը սպառված են: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին «Մոսկվա» կինոթատրոնից, երեկոյան սեանսների տոմս կարելի է ձեռք բերել միայն նոյեմբերի 23-ի համար: Ժամը 13.00-ի սեանսների տոմսեր այս օրերի համար դեռ կարելի է ձեռք բերել:

«Ալա բալա նիցա» ֆիլմի պրեմիերան կայացել է նոյեմբերի 13-ին: Ֆիլմի սյուժեն հետևյալն է. անհեթեթ դժբախտ պատահարից հետո գործարար, խաբեբա Սևակը և բարի անասնաբույժ Ցոլակ Կարպիչը կոմայի մեջ են ընկնում, իսկ նրանց հոգիները` Բարու և Չարի ընդունարան: Նրանք կարող են կյանք վերադառնալ միայն այն բանից հետո, երբ կատարեն հատուկ հանձնարարությունը: Եվ ահա այստեղ էլ սկսվում են նրանց անհավանական արկածներն ու բազմաթիվ փորձությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---