Այսօր երեկոյան մեկնարկում է Armnet Awards 2011 մրցույթին մասնակցել ցանկացող կայքերի գրանցումը 16 նոյեմբերի 2011 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-4-ը Երևանում կկայանա երկրորդ Armnet 2011 միջոցառումը։ Այսօր պաշտոնապես այս մասին հայտնեցին միջոցառման կազմակերպիչներ SP Marketing Solutions, Orange Armenia ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ hանրության ՀԿ-ն։ Armnet-ի նպատակն է հայկական վեբ միջավայրի զարգացումը և խրախուսումը։ «Անցյալ տարի Armnet-ի շնորհիվ բացահայտվեցին նոր պորտալներ, որոնք հիանալի նախագծեր էին։ Այս տարի ևս ցանկանում ենք խրախուսել և գնահատել նման նորաստեղծ և հաջող կայքերին»,-նշեց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։ SPMS ընկերության ներկայացուցիչ և Armnet 2011-ի համակարգող Ժիրայր Թերզյանը ներկայացրեց այս տարի Armnet-ի շրջանակներում կայանալիք միջոցառումները և փոփոխությունները նախորդ տարվա հետ համեմատ։ «Այս տարի Armnet-ի շրջանակներում կանցկացվի երեք միջոցառում՝ «Armnet Awards 2011» հայկական ինտերնետ կայքերի մրցույթը դեկտեմբերի 3-ին, Armnet կոնֆերանսը, որի խորագիրն է «Նորագույն միտումներ.շարժական ինտերնետ, ամպային տեխոնոլոգիաներ»։ Եվ երրորդ միջոցառումը «Start-Up Weekend Yerevan»-ն է, որն անցյալ տարի չկար։ Start-Up Weekend-ի նպատակն է լինելու հավաքել ինտերնետ ոլորտի էնտուզիաստներին, որոնք 3 օրում կներկայացնեն գաղափարներ և նախագծեր և կիրականացնեն դրանք»,-նշեց Ժիրայր Թերզյանը։ «Armnet Awards 2011» մրցանակաբաշխությունն ունենալու է 8 անվանակարգ՝ Դիզայն և հարմարավետություն, Տարվա նորարարություն, Տեխնիկական կատարում, Լավագույն բովանդակություն, Տարվա առաջըթաց, Գլխավոր մրցանակ, Orange-ի կողմից սահմանված մրցանակ՝ լավագույն մոբայլ լուծում կայքի համար և Ժողովրդական ընտրություն։ Բոլոր անվանակարգերում 12 հոգուց բաղկացած ժյուրին կընտրի լավագույն նախագծերը, միայն «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում լավագույնին կընտրի հանրությունը SMS քվերակրությամբ՝ 10-41 կարճ համարին՝ նշելով նախընտրած մասնակից կայքի հատուկ համարը։ Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է օնլայն armnetawards.am կայքում գրանցեն իրենց կայքը։ Մասնակցության համար կայքերը պետք է համապատասխանեն 3 պայմաններից առնվազն 2-ին։ Դրանք են՝ նախատեսված լինեն հայկական շուկայի համար, ներկայացնեն Հայաստանի, հայերի, սփյուռքի մշակույթը, պատմությունը, խնդիրները և այլն և երորդ պայմանն է՝ ամբողջովին նախագծված լինեն Հայաստանում գրանցված ընկերության կողմից։ Կայքերի գրանցումը մեկնարկում է այսօր երեկոյան ժամը 18։00-ից և ավարտվում նոյեմբերի 27-ին նույն ժամին։ Մասնակցության և գրանցման մանրամասներն առկա են մրցանակաբաշխության կայքում։ Ժյուրիի կազմում են Begun ընկերությունից Դմիտրի Դանիլենկոն, Google-ից Ստանիսլավ Վիդյաևը, Opera Software-ից Վլադիմիր Իսաևը, ՆեոՄեդիայից Վարդան Պապիկյանը, դիզայներ Արա Ասլանյանը, APMA-ի հիմնադիր Ալբերտ Պողոսյանը, Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, France Telecom-ից Թոմաս Կոլերը, Artviko-ից Յարոսլավ Գրեշլիովը, ԵՊՀ պրոֆեսոր Գրիգոր Վահանյանը, ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը և Hayland.am-ի ղեկավար Արտաշետ Մկրտչյանը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |