Թուրքական ԶԼՄ-ները որոշել են «Քարտեպե» լաստանավի գրավումը բարդել հայերի վրա16 նոյեմբերի 2011 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Կա տեղեկատվություն, որ Թուրքիայում «Քարտեպե» լաստանավը գրաված Մենսուր Գյուզելը , որը Քրդստանի աշխատավորական կուսակցության (РКК) անդամ էր, հայկական ծագում ունի»,- գրում է Habervaktim-ը: «Գյուզելի ընտանիքը Դիարբեքիր նահանգի Կուլպ շրջանի Բահեմդան (Այհան) գյուղից է: 20-րդ դարի սկզբում այդ գյուղը բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում է ինտերնետում տարածված տեղեկատվությունը»,-գրում է թուրքական կայքը: Բացի այդ, կայքի տվյալներով, զավթիչի հորեղբոր Աբդուրահման Գյուզելի դուստրը կրում է հայկական անուն, իսկ նրա մյուս մյուս հորեղբոր կնոջ հոր անունն է Հակոբ: Նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը Մենսուր Գյուզելը Ստամբուլի Իզմիթ նահանգում գրավել է «Քարտեպե» լաստանավը, որում գտնվում էր 18 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Բանակցություններից հետո, թուրքական հատուկ նշանակության ջոկատի իրականացրած գործողության ժամանակ Մենսուրը սպանվել է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |