Դեկտեմբերին կանցկացվի մուլտիմեդիա լրագրության 10-օրյա դասընթաց16 նոյեմբերի 2011 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-14-ը «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում կազմակերպել է մուլտիմեդիա լրագրության դասընթաց։ Դասընթացի մասնակիցները կծանոթանան տեղեկատվական նոր միջավայրում աշխատելու առանձնահատկություններին, մուլտիմեդիա լրագրության սկզբունքներին և կտիրապետեն տարբեր մեդիա հարթակներում աշխատելու գործիքներին։ Դասընթացը վարելու են «Ինտերնյուսի» մասնագետներն ու անկախ լրագրող, մեդիա կոնսուլտանտ Անատոլի Վերբինը՝ Բուլղարիայից։ Անատոլի Վերբինը լրագրողների համար ուսումնական և վերապատրաստման ծրագրերով զբաղվում է մոտ 10 տարի: Մինչ այդ աշխատել է «Ռոյթերս» գործակալությունում որպես նախկին Խորհրդային Միության և բալկանյան երկրների թղթակից: Դասընթացին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և օնլայն թերթերի, լրատվական գործակալությունների լրագրողներ, ովքեր աշխատում կամ պատրաստվում են աշխատել մուլտիմեդիա խմբագրության կազմում։ Ռուսերենի պատշաճ իմացությունը պարտադիր է: Մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն օնլայն-հայտերը տեղադրված «Ինտերնյուսի» կայքում, որոնց հիման վրա ընտրվելու է 10 մասնակից։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը |