2012 թվականի պետբյուջեն չի հանգեցնի երկրի իրավիճակի բարելավմանը, համոզված է Վահագն Խաչատրյանը

2012 թվականի պետբյուջեն չի հանգեցնի երկրի իրավիճակի  բարելավմանը, համոզված է Վահագն Խաչատրյանը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկվող 2012 թ-ի բյուջեի նախագիծը ոչ որակական, ոչ էլ քանակական բարելավման չի բերի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ Վահագն Խաչատրյանը: «Այս բյուջեն ոչ մի հավակնություն չունի», ընդգծել է ՀԱԿ ներկայացուցիչը:

Խաչատրյանը հավելել է, որ Հայաստանը գտնվում է համակարգային խորը ճգնաժամի մեջ, թե քաղաքական, թե տնտեսական առումով, և նոր բյուջեն հնարավորություն չի տալիս այդ ճգնաժամից դուրս գալու համար:

ՀԱԿ ներկայացուցիչը թերահավատությամբ վերաբերվեց կառավարության արտահանմանը միտված արդյունաբերության զարգացման ծրագրին: «Ցանկությունների ծրագիր»,-հեգնանքով նշեց Խաչատրյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---