Nokia-ն 2012-ի ամռանը պատրաստվում է թողարկել Windows 8-ով աշխատող պլանշետ

Nokia-ն 2012-ի ամռանը պատրաստվում է թողարկել Windows 8-ով աշխատող պլանշետ

PanARMENIAN.Net - Բջջային հեռախոսներ արտադրող Nokia ընկերությունը իր արտադրանքների շարքում պատրաստվում է ավելացնել Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող պլանշետ։ Nokia France-ի ղեկավար Պոլ Ամսելեմն այս մասին ասել է ֆրանսիական թերթի հետ հարցազրույցում։ Նա նշել է, որ պլանշետը կթողարկվի 2012-ի հունիս ամսին, գրում է CNET-ը։

Եթե Nokia-ն անտեսի պլանշետային շուկան, ապա շուտով այդ շուկան դուրս կմղի Nokia-ին աճող արդյունաբերությունից: Nokia-ի մեկ այլ ներկայացուցիչ մեկնաբանել է Ամսելեմի տարածած տեղեկատվությունը հետևյալ կերպ. «Մենք դեռ որևէ հայտարարություն չենք արել պլանշետային համակարգիչների արտադրության վերաբերյալ»։

Հիշենք, որ Nokia-ն նոր է համագործակցում Microsoft-ի հետ և արդեն թողարկվել են Microsoft բջջային օպերացիոն համակարգով՝ Windows Phone-ով աշխատող Nokia սմարթֆոններ։ Ընկերությունը մեծ հույսեր է կապում Microsoft-ի հետ։

Նշենք, որ նոր Windows 8 օպերացիոն համակարգը նախատեված է թե՛ սովորական, թե՛ պլանշետային համակարգիչների համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---