Առանց վարորդի մեքենան վրաերթի է ենթարկել երեխային

Առանց վարորդի մեքենան վրաերթի է ենթարկել երեխային

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին, ժամը 08.45-ի սահմաններում, Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի ճանապարհին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան, վարորդի ու ևս երկու անձանց կողմից հրելուց հետո, ճանապարհի վայրէջքային հատվածում շարժվել է, նրանք փորձել են նստել մեքենան, սակայն ճանապարհի բանուկ մասում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 6-ամյա Սպարտակ Թուխիկյանին:

Ոստիկանությունից հայտնում են, որ երեխան հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---