ԿԳՆ-ն մշակել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներ

ԿԳՆ-ն մշակել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներ

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակվել և հաստատվել են «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները», որոնք սահմանում և նկարագրում են, թե ինչ պետք է իմանա և կարողանա անել երեխան որոշակի տարիքում:

ԿԳՆ-ից հայտնում են, որ կատարված աշխատանքների արդյունքում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ լույս է տեսել «Ծննդից մինչև 6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ» գունազարդ գիրքը, որը նախատեսված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակ-մանկավարժների, մեթոդիստների, ինչպես նաև ընտանքիների և երեխաների խնամքով զբաղվող այլ հաստատությունների համար:

Այդ տարիքի երեխաների համար նախատեսված չափորոշիչները դասակարգված են ըստ զարգացման փուլերի`շարժողական ոլորտ, խոսքի և հաղորդակցման ոլորտ, իմացական ոլորտ, սոցիալական, հուզական և անձնային ոլորտ, ինքնասպասարկման, առողջության պահպանման և անվտանգություն ոլորտ, սովորելու նկատմամբ վերաբերմունքի ոլորտ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---