Հայկ Մելիքյանը հատուկ ստեղծագործություն է կատարելու Մոկո Խաչատրյանի ցուցահանդեսի բացմանը

Հայկ Մելիքյանը հատուկ ստեղծագործություն է կատարելու Մոկո Խաչատրյանի ցուցահանդեսի բացմանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունենալու Մոկո (Մարիամ) Խաչատրյանի «Էպիկենտրոն» ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցելու է դաշնակահար Հայկ Մելիքյանը: Դաշնակահարը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց, որ ներկայացնելու է իր նոր, հատուկ այդ ցուցահանդեսի համար գրված ստեղծագործությունը: Բացի դրանից, նա ներկայացնելու է ևս երկու դաշնամուրային ստեղծագործություն: Միջոցառման ժամանակ սպասվում է ևս մեկ անակնկալ: Հանդիսատեսի աչքի առաջ նկարչուհին կստեղծագործի Մելիքյանի դաշնամուրային իմպրովիզի ներքո:

Թողարկվելու է ալբոմ, որտեղ ներառվելու են ցուցահանդեսի ժամանակ Մելիքյանի կողմից կատարած ստեղծագործությունների խտասկավառակը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---