ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի ընդունելություն16 նոյեմբերի 2011 - 20:54 AMT PanARMENIAN.Net - 2012թ. փետրվարին կմեկնարկի Հայաստանի Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի հայտարարած «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2012թ. դասընթացը։ Այս մասին տեղեկացնում են նախարարության մամլո ծառայությունից։ Դասընթացին մասնակցելու համար անցկացվում է ընդունելություն-մրցույթ, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող մինչև 30 տարեկան ՀՀ քաղաքացիներ, ովքեր ստացել են ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 3-ի N121 որոշմամբ հաստատված «Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ բարձրագույն կրթական մասնագիտությունների ցանկով» սահմանված որակավորում: Դասավանդման լեզուներն են հայերենը, անգլերենը և ռուսերենը։ Դասընթացը ավարտվելու է 2012-ի դեկտեմբերին: Ուսումն անվճար է: Մրցույթին դիմողները պետք է լրացնեն ԱԳՆ կայքում տեղադրված օնլայն դիմում-հայտը, 1 էջի սահմաններում ներկայացնեն ինքնակենսագրություն, լուսանկար, անձնագրի, սոցիալական քարտի և բուհի դիպլոմի պատճեն, առողջական վիճակի մասին տեղեկանք։ 2012-ի հունվարին դիմորդները կհրավիրվեն գրավոր քննության (միջազգային հարաբերությունների / արտաքին քաղաքական թեմայով աշխատանք նշված երեք լեզուներով)։ Քննությունը հաջողությամբ հանձնած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: Լավագույն 25 դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու դասընթացին: Ուսումնական ծրագիրը բաղկացած է տեսական և գործնական առարկաներից: Ուսումնական ծրագրով դասավանդվող առարկաներից ունկնդիրները կհանձնեն ընթացիկ քննություններ, որոնց արդյունքներն ավարտական քննության, հաճախումների և պրակտիկայի գնահատականների հետ միասին մաս կկազմեն հանրագումարային գնահատականի: Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական: Լավագույն շրջանավարտները, ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, կարող են աշխատանքի ընդունվել ԱԳՆ համակարգում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ |