Դեկտեմբերին կանցկացվի «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթ-միջոցառումը17 նոյեմբերի 2011 - 09:15 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-4-ը Armnet 2011 միջոցառման շրջանակներում առաջին անգամ կանցկացվի «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթը։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրել է SPMS ընկերության ներկայացուցիչ և Armnet-ի համակարգող Ժիրայր Թերզյանը։ Ըստ նրա, Start-Up Weekend-ները արտերկրում նորարարական նախագծերի ստեղծման բավական տարածված ձև են, իսկ Հայաստանում սա նոր ձևաչափ է։ «Start-Up Weekend Yerevan»-ի նպատակն է մի հարկի տակ միավորել նախագծողներին, դիզայներներին, ինտերնետ ոլորտի էնտուզիաստներին և բոլոր նրանց, ովքեր լի են նորարար գաղափարներով։ Վերջիններս էլ 3 օրում կփորձեն առաջադրել գաղափարներ, մշակել դրանք և ստեղծել նոր նախագիծ, նորարարական պրոդուկտ՝ սկսած կայքերից մինչև բջջային ծրագրեր։ «Իր ֆորմատով այն նման է Սոցիալական նորարարական ճամբարների (SICamp)։ Սակայն, եթե SICamp-երի ժամանակ ստեղծվող նախագծերը կոմերցիոն չեն դիտվում, ապա Start-Up Weekend-ի արդյունքում ստեղծվում են նոր ընկերություններ, նոր կոմերցիոն նախագծեր»,- նշեց Ժիրայր Թերզյանը։ Armnet-ի կազմակերպիչներն ակնկալում են «Start-Up Weekend Yerevan»-ում ներգրավված տեսնել 70-ից 100 մասնակցի, որոնք էլ կստեղծեն 5-ից 7 նախագիծ։ «Start-Up Weekend Yerevan»-ին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել միջոցառման կայքում՝ yerevan.startupweekend.org-ում։ Դեկտեմբերի 2-4-ը Երևանում կկայանա Armnet 2011 միջոցառումը։ Armnet 2011-ի շրջանակում կանցկացվեն երեք միջոցառումներ՝ «Armnet Awards 2011» hայկական ինտերնետ-կայքերի մրցանակաբաշխություն, Armnet Կոնֆերանս և «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթ։ Armnet նախագծի կազմակերպիչներն են SPMS, Orange Արմենիա ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ ասոցիացիան։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |