Պարանոցին «Իսրայել» դաջվածքով լատինամերիկացին ձերբակալվել է Սպիտակ տան մոտ կրակ բացելու համար17 նոյեմբերի 2011 - 09:37 AMT PanARMENIAN.Net - Ձերբակալվել է Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ հրաձգությանը հանցակից լինելու մեջ կասկածյալ մի տղամարդ: Այդ մասին հաղորդում է BBC News-ը` վկայակոչելով ԱՄՆ Գաղտնի ծառայությանը: 21-ամյա լատինամերիկացի Օսկար Ռամիրո Օրտեգան բերման է ենթարկվել նոյեմբերի 16-ին Պենսիլվանիա նահանգի հյուրանոցներից մեկում: Գնդակոծությամբ հետապնդումը տեղի է ունեցել Սպիտակ տան և Ջորջ Վաշինգտոնի հուշարձանի միջև ընկած տարածքում ուրբաթ օրը` նոյեմբերի 11-ին: Ականատեսները պատմում են մեծ արագությամբ ընթացող երկու ավտոմեքենաների մասին, որոնց միջև ընթանում էր փոխհրաձգությունը: Շուտով Սպիտակ տնից յոթ թաղամաս այն կողմ հայտնաբերվել է մեքենաներից մեկը, որում AK-47 ինքնաձիգ կար: Ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել: Հենց մեքենայում գտնված իրերն են օգնել ոստիկաններին գտնել Օսկար Օրտեգայի հետքերը: Ինչպես պատմել են ոստիկանությունում, Օրտեգայի մարմնին մի քանի բավական խոշոր դաջվածքներ կան, այդ թվում` նրա սեփական անունը մեջքին և «Իսրայել» բառը պարանոցին: Բերման ենթարկվածը մեծացել է Այդահոյում, բայց ապրել է ԱՄՆ մայրաքաղաքում: Հոկտեմբերի 31-ից անհետ կորածների ցուցակում է: Համապատասխան դիմումը ստորագրվել է նրա ազգականների կողմից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |