Google Music նոր ծառայությունը պարունակում է ավելի քան 13 միլիոն երգեր

Google Music նոր ծառայությունը պարունակում է ավելի քան 13 միլիոն երգեր

PanARMENIAN.Net - Google ընկերությունը գործարկել է Google Music հարթակը, որի միջոցով օգտագործողները կարող են լսել, գնել, բացահայտել և կիսել երաժշտություն։ Այս մասին հայտնում է Google-ի պաշտոնական բլոգը։Google-ը դեռևս մայիս ամսին թողարկել էր Google Music-ի բեթա տարբերակը, որը թույլ էր տալիս օգտագործողին անվճար վերբեռնել ամպային ծառայությունում սեփական երաժշտական հավաքածուն մինչև 20 000 երգ և լսել դրանք ցանկացած սարքից ցանկացած ժամանակ։

Այժմ նոր թողարկված Google Music-ը ոչ միայն սինխրոնիզացնում է օգտագործողի երաժշտական գրադարանը, այլև հնարավորություն տալիս գնել նոր երգեր Android Market-ում նոր թողարկված երաժշտություն բաժնից (ավելի քան 13 միլիոն երգ) և կրկին դրանք պահպանել ամպային ծառայությունում։ Google Music-ում կարելի ստեղծել սիրելի երգերով ալբոմներ, երգերի ցանկեր (playlists) և դրանք լսել օֆլայն լինելիս։

Google Music-ից կարելի է կիսել երգերը Google+ սոցիալական ցանցում։ Google Music հարթակը կարելի ներբեռնել Android Market-ից, սակայն առայժմ այն հասանելի է միայն ԱՄՆ-ում, մոտակա օրերին հասանելի կլինի նաև բոլոր օգտագործողների համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---