ԱՄՆ-ն մտադիր է տնտղել Ադրբեջանի դիրքորոշումը՝ Իրանի դեմ հնարավոր պատերազմի հարցում

ԱՄՆ-ն մտադիր է տնտղել Ադրբեջանի դիրքորոշումը՝ Իրանի դեմ հնարավոր պատերազմի հարցում

PanARMENIAN.Net - ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ռեյ Մեյբասը մտադիր է այցելել Բաքու, որպեսզի շոշափի Ադրբեջանի դիրքորոշումը՝ Իրանի դեմ պատերազմի դեպքում: Ինչպես հայտնում է AZE.az-ը, ԱՄՆ ՌԾՈւ նախարարը նոյեմբերի 20-21 կայցելի Ադրբեջան: Այդ մասին նախօրեին հայտնել են Բաքվում ԱՄՆ դեսպանատանը: Մեյբասը հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնյաների հետ և կքննարկի երկկողմ համագործակցության հարցեր:

ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարը գլխավոր գործադիր ղեկավարն է, որը ենթարկվում է պաշտպանության նախարարին և վարում է ՌԾՈւ դեպարտամենտի աշխատանքը:

Ըստ դիվանագիտական աղբյուրի, ակնկալվում է երկկողմ համագործակցության քննարկումը ռազմատեխնիկական և անվտանգության ոլորտներում:

Ըստ փորձագետների, քննարկումների հիմնական թեման կլինի պաշտոնական Բաքվի դիրքորոշումը Իրանում ռազմական գործողությունների դեպքում և Գաբալայի ՌԼԿ-ի հետագա ճակատագիրը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---