Քեթրին Էշթոն. Հայաստանը եվրաինտեգրման գործընթացում հասել է առաջընթացի17 նոյեմբերի 2011 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը իրոք եվրաինտեգրման գործընթացում հասել է առաջընթացի: Այդ մասին Երևանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԵՄ արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: «Մենք ողջունում ենք Հայաստանում իրականացվող եվրաինտեգրման գործընթացի զարգացումը և բարեփոխումները», նշեց Էշթոնը, հույս հայտնելով, որ առաջիկայում բանակցությունները կակտիվանան: Էշթոնը նշեց, որ ազատ արևտրի գոտու ստեղծումը, չնայած եվրագոտու ճգնաժամին՝ դրական կազդի Հայաստանի տնտեսության վրա: «Ինչ վերաբերվում է վիզային ռեժիմի, մենք չենք հետաձգում այդ գործընթացը, ուղղակի դեռ շատ բան պետք է իրականացնել նպատակին հասնելու համար»,-ասաց նա: Իր հերթին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կշարունակի ամրապնդել հարաբերությունները ԵՄ հետ, ընդգծելով երկկողմանի հարաբերությունների դրական դինամիկան: ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի տարածաշրջանային այցը սկսվեց նոյեմբերի 15-ին Ադրբեջանից: Նոյեմբերի 16-ին Էշթոնը այցելեց Թբիլիսի, որից հետո նոյեմբերի 17-ին ժամանեց Երեւան: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |