Ստամբուլում բացվել է Հրայր Սարգսյանի լուսանկարների ցուցահանդեսը17 նոյեմբերի 2011 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում բացվել է նկարիչ Հրայր Սարգսյանի լուսանկարների ցուցահանդեսը, որը նվիրված է նրա գրեթե մեկ տարվա հետազոտական գործունեությանը, երբ նա լուսանկարել ու փաստագրել է Ստամբուլի տարբեր գրադարանների պատմությնա բաժինները, գրում է «Հյուրիեթը»: Սարգսյանի աշխատանքները փաստագրման ավանդական տեխնիկայի յուրօրինակ մեկնաբանություն են: Դրանք ներկայացնում են շրջակա արտաքին միջավայրի գեղեցկության ու իրողության միջև առկա պարադոքսները: Նման նախագծի ստեղծման գաղափարը կապված է Սարգսյանի անձնական պատմության հետ, քանի որ նրա նախնիները արտաքսվել են Սիրիա Հայոց ցեղասպանության ժամանակ: Սարգսյանը մի շարք հայտնի ցուցահանդեսների ու բիենալեների մասնակից է եղել Սալոնիկում, նրա աշխատանքները ցուցադրվել եմ Լոնդոնի Tate Modern-ում: Ցուցահանդեսը բաց կլինի մինչ ընթացիկ տարվա դեկտեմբեր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |