Եվրոպական խորհրդակցական խորհուրդը ողջունում է Հայաստանի ՍԴ որոշումը մամուլի ազատության վերաբերյալ![]() 17 նոյեմբերի 2011 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եվրոպացի բարեկամներ հասարակական կազմակերպությունն ու նրան անդամակից Եվրոպական խորհրդակցական խորհուրդը ողջունում է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը զրպարտության մասին օրենքի վերանայման վերաբերյալ: «Մենք ողջունում ենք, որ ցանկացած տարաձայնություն զրպարտության վերաբերյալ դիտարկվում է նաև քաղաքացիական դատարաններում»,-հայտարարել է Մայքլ Քամբեքը: «Ժողովրդավարությունը և մարդու իրավունքները Հայաստանում» խորհրդաժողովի ընթացքում, որ կազմակերպել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ հասարակական կազմակերպությունը, օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ասել է, որ այսօրվա դրությամբ դատարանները հաշվի չեն առնում ֆինանսական հնարավորությունները՝ մեծ տուգանքներ նշանակելով զրպարտության համար: Նոյեմբերի 15-ին ՀՀ ՍԴ-ն որոշում է կայացրել այս հարցի շուրջ, որի համաձայն դատարանը պետք է հաշվի առնի նաև ԶԼՄ-ների ֆինանսական հնարավոությունները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |