Անսելմո Մորենո. Ես 8 անգամ հաջողությամբ պաշտպանել եմ իմ տիտղոսը, սակայն, միշտ ցանկացել եմ Դարչինյանի պես մրցակից ունենալ![]() 17 նոյեմբերի 2011 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում տեղի է ունեցել IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի և WBA վարկածով տիտղոսակիր Անսելմո Մորենոյի (Պանամա) համատեղ մամլո ասուլիսը, որոնց մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին: «Ես լավ եմ նախապատրաստվում մենամարտին և ցույց կտամ բոլորին, որ լավ մարզավիճակում եմ: Մորենոյի հետ մենամատից հետո, ես մտադիր եմ մենամարտել Աբներ Մարեսի հետ և հաղթել նրան: Ահա թե ինչին եմ ես ձգտում»,-հայ բռնցքամարտիկի խոսքերն է մեջբերում philboxing.com-ը: Ըստ Դարչինյանի, Մորենոն լավ բռնցքամարտիկ է և ավելի բարձրահասակ է, սակայն ինքը մրցակցից ավելի ուժեղ կլինի. «Այս մենամարտում ես չեմ շտապի, ինչպես դա տեղի ունեցավ Ջոզեֆ Ագբեկոյի դեպքում: Ես ուղղակի ցանկանում էի նոկաուտի ենթարկել նրան առաջին ռաունդում, ես շատ անհամբեր էի»: Դարչինյանի մրցակիցը՝ Մորենոն իր հերթին հավելեց, որ դեկտեմբերի 3-ը իր օրն է լինելու և բոլորը գոհ կմնան իր ելույթից: «Ես պատրաստ եմ հանդիպման, մենք հետևել ենք Վիկ Դարչինյանի մենամարտերին և մտադիր ենք ամեն ինչ անել, դիմակայելու համար նրան: Ես 8 անգամ հաջողությամբ պաշտպանել եմ իմ տիտղոսը, սակայն, միշտ ցանկացել եմ Դարչինյանի պես մրցակից ունենալ՝ իմ անունը համաշխարհային բռնցքամարտի պատմության մեջ հավերժացնելու համար»,-ասել է Մորենոն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |