Մոտ 43 000 ուսուցիչներ կներգրավվեն Հայաստանի կառավարության կողմից մշակված 2012 սոցիալական փաթեթի մեջ![]() 17 նոյեմբերի 2011 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Մոտ 43 000 ուսուցիչներ կներգրավվեն սոցիալական փաթեթի մեջ, որը մշակվել է Հայաստանի կառավարության կողմից 2012 բյուջեի նախագծի շրջանականերում: Այդ մասին նոյեմբերի 17-ին Հայաստանի կառավարության մամուլի կենտրոնում հայտարարեց գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարության ղեկավարը ասել է, որ հենց նախօրեին խորհրդարանում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը իրեն էր ներկայացնում հաշվարկները, որոնք թույլ կտան հանրակրթաքան և հատուկ դպրոցների, արհեստակցական ուսումնարանների ուսուցիչներին օգտվել այդ սոցփաթեթից համապատասխան իրեն դրույքների: «Դա ինձ համար մեծ ձեռքբերում և ուրախություն է, քանի որ մեր մանկավարժներն ունեն դրա կարիքը, առավել ևս, երբ այդ փաթեթն ուղղված է նաև կրթությանը: Այսինքն, կառավարության նախաձեռնած սոցիալական փաթեթից կրթական համակարգի աշխատակիցները կարող են օգտվել երկու դեպքում` առաջինը, քանի որ մեր ուսուցիչները ներգրավված են այդ փաթեթում, և երկրորդը`կրթական ծառայությունների դիմաց վճարելու դեպքում»,- նշեց նախարարը: Ին չ վերաբերվում է բոլոր այն ուսումնական հաստատություններին, որտեղ վճարովի կրթություն է նախատեսվում, դրանք հաջորդ տարի չեն մտնելու սոցիալական փաթեթի մեջ և հնարավոր է դրանց համար նա կգործի 2013 թ-ից: Առաջին անգամ 2012 Հայաստանի պետբյուջեով նախատեսված է 18 մլրդ դրամ պետական ծառայողների սոցիալական փաթեթի համար, որը նախատեսված է մոտ 100 հազար մարդու համար: Սոցիալական փաթեթը յուրաքանչյուր աշխատակցի համար կլինի անկախիկ գումար: Պետծառայողը կարող է օգտագործել այն 4 ուղղությամբ՝ բժշկական ապահովագրության, հիփոթեկային վարկերի տոկոսադրույքների վճարման (ինչպես բնակարան գնելու, այնպես էլ վերանորոգման համար), կրթության և Հայաստանում կամ Լեռնային Ղարաբահում հանգստի համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |