Երևանում անցնում է ազատամարտիկ Վաչիկ Մկրտչյանի բռնցքամարտի երիտասարդական հուշամրցաշարը

Երևանում անցնում է ազատամարտիկ Վաչիկ Մկրտչյանի բռնցքամարտի երիտասարդական հուշամրցաշարը

PanARMENIAN.Net - «Դինամո» մարզասրահում անցնում է ազատամարտիկ Վաչիկ Մկրտչյանի բռնցամարտի վեցերորդ երիտասարդական հուշամրցաշարը: Մրցաշարին մասնակցում է 98 բռնցքամարտիկ Հայաստանի 6 մարզերից (Լոռի, Շիրակ, Կոտայք, Գեղարքունիք, Արմավիր, Արարատ) և 10 մարզական կազմակերպություն Երևանից:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ մրցաշարին մասնակցում են հեռանկարային ու տաղանդավոր բռնցքամարտիկներ: «Մրցաշարն անցնում է արդեն 6-րդ անգամ, և հուսով եմ, որ այս անգամ նույնպես կկարողանանք բացահայտել լավ բռնցքամարտիկների: Լավագույնները կընդգրկվեն Հայաստանի հավաքականում»,-ասել է Գաբրիելյանը:

Նոյեմբերի 17-ին բռնցքամարտիկները կանցկացնեն քառորդ եզրափակիչ մենամարտեր, իսկ բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները հայտնի կդառնան նոյեմբերին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---