Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը Ֆրանկֆուրտում կմասնակցի Եվրոպական Բանկային Կոնգրեսին![]() 17 նոյեմբերի 2011 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 17-20-ը գտնվելու է Ֆրանկֆուրտում, որտեղ կմասնակցի Ֆրանկֆուրտի Եվրոպական Բանկային 21-րդ Կոնգրեսին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, «Մեծ Փոփոխություն» վերտառությամբ կոնգրեսի ընթացքում քննարկվելու են «Փոփոխվող տնտեսական հզորությունները», «Փոփոխվող արժույթներ» և «Փոփոխվող ֆինանսական շուկաներ» թեմաները: Կոնգրեսին մասնակցում են ԱՄՀ, ՎԶԵԲ ներկայացուցիչները, միջազգային բանկային կորպորացիաների, հետազոտական կենտրոնների և ինստիտուտների ներկայացուցիչներ: Հիմնական զեկույցներով հանդես են գալու Եվրոպական Կենտրոնական Բանկի նախագահ Մարիո Դրագին, Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շաուբլը, Բունդեսբանկի նախագահ Յենս Վեյդմաննը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |