Ադրբեջանը որոշել է պարզել հարաբերություններն Իրանի հետ![]() 17 նոյեմբերի 2011 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական պատվիրակությունը` Ալի Գասանովի գլխավորությամբ Թեհրան կմեկնի` կապված վերջերս Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերություններում ստեղծված իրադրության հետ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, իրանական կողմի հրավերով իրականացվող այցի շրջանակում կքննարկվեն երկու երկրների միջև հասարակա-քաղաքական կապերը, այդ թվում` իրադրությունը մամուլի, տեղեկատվության, հեռուստատեսության, ռադիոյի և քարոզչության ոլորտներում, ինչպես նաև հետագա համագործակցության սկզբունքները: Այցի շրջանակում սպասվում է Իրանում տարբեր շրջանակների կողմից հակաադրբեջանական և Ադրբեջանում մի շարք շրջանակների կողմից հակաիրանական քարոզչության իրականացման, նման բացասական փաստերի կանխման քննարկում: Այցի ընթացքում Գասանովին կուղեկցեն Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՌԱԽ, Հեռուստառադիո արտադրական միավորման և այլ կառույցների ներկայացուցիչներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |