Անջեյ Կասպրշիկը Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում իրադրությունը կայուն է համարում17 նոյեմբերի 2011 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի շփման գծում` Թափգարաղոյունլու գյուղի հարավ-արևմուտքում իրադրությունը հանգիստ է, հաղորդել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: «Չի կարելի ասել, որ ներկա պահին որևէ զգալի խախտումներ են տեղ գտնում: Իրադրությունն այնքան էլ լավը չէ, բայց կայուն է»,- ասել է Կասպրշիկը` նկատելով, որ չնայած դրան, ինքը գոհ չէ իրադրությունից, քանի որ դեռևս մարդկային կորուստներ են արձանագրվում: «Գյուղի խորքում բնակիչները հանգիստ են ապրում,- ասել է Կասպրշիկը:- Միևնույն ժամանակ ես հասկանում եմ, որ զորքերի շփման գծի մոտակայքում գտնվելը մարդկանց մոտ լարվածություն է առաջացնում: Եվ դա զարմանալի չէ, որովհետև ցանկացած պահին կարող է փոխհրաձգություն սկսվել, և կարող են մարդիկ տուժել: Ես շատ եմ ցավակցում նրանց»: Կասպրշիկը հույս է հայտնել, որ կհաջողվի հաղթահարել շփման գծի մերձակայքում բնակվող խաղաղ քաղաքացիների կյանքին սպառնացող վտանգը և նպաստել խախտումների նվազմանը, հաղորդում է 1news.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |