Հայաստանի ճանապարհների վիճակի մասին օնլայն քարտեզը թարմացվում է օրական երկուսից-երեք անգամ![]() 18 նոյեմբերի 2011 - 09:07 AMT PanARMENIAN.Net - Արդեն 2 շաբաթ է, ինչ կրկին վերագործարկվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կայքում գործող Հայաստանի ճանապարհների վիճակի օնլայն քարտեզը։ Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Պետրոս Դեմիրճյանը, քարտեզը գործում է հիմնականում սկսած նոյեմբերից մինչև ապրիլ ամիսը, այսինքն, այն ժամանակ, երբ եղանակային պայմանների պատճառով Հայաստանի ճանապարհները կարող են փակվել։ «Նախարարությունն ունի թեժ գիծ, որին զանգահարում են մարզերի ճանապարհաշինարարական կազմակերպությունները և տեղեկացնում ճանապարհներում տիրող իրավիճակի մասին։ Լինում է մերկասառույց, լինում է, որ ճանապարհները փակվում են։ Իսկ եղանակի մասին տեղեկացնում է Հիդրոմետը»,-նշեց Պետրոս Դեմիրճյանը։ Նրա խոսքով, քարտեզը սովորաբար թարմացվում է օրը երկու անգամ՝ առավոտյան ժամը 10-ին, ապա 17։30-ից 18։00 ընկած ժամանակահատվածում։ «Իսկ եթե տեղեկանում ենք, որ իրավիճակը ճանապարհներին փոխվել է, անմիջապես թարմացնում ենք քարտեզը»,-ասաց նա։ Պետրոս Դեմիրճյանի խոսքով, այս տարի «Ճանապարհների վիճակի» քարտեզում ավելացվել են նաև լեռնանցքները, իսկ ընդհանրապես քարտեզում հատուկ նշաններով կարելի է տեսնել, թե որտեղ է ձյուն, անձրև, մերկասառույց, քամի, բուք, մառախուղ, ամպամած, պարզ եղանակ և որտեղ են ճանապարհները փակ։ ՏԿՆ կայքում կարելի է գտնել տեղեկություններ նաև Վրաստանի ճանապարհների վիճակի մասին ՝ հիմնականում Լարսի հատվածի մասին։ Պետրոս Դեմիրճյանի խոսքով, նախարարությունը չի մտածել նման քարտեզ ստեղծել նաև Արցախի ճանապարհների համար։ «Անհրաժեշտության դեպքում կարծում եմ, այս գաղափարը նույնպես կարելի է իրագործել»,-նշեց նա։ Այն հարցին, թե որքանով է հանրությունը տեղյակ օնլայն քարտեզի մասին, որքան հաճա՞խ է դիտում քարտեզը, Պետրոս Դեմիրճյանն ասաց, որ այցելությունների վիճակագրություն կա, սակայն նախարարությունը մոնիտորինգ չի անում։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |