Գեղի գետի ջրային ավազանում միանգամից 10 փոքր ՀԷԿ է կառուցվո՞ւմ![]() 18 նոյեմբերի 2011 - 09:51 AMT PanARMENIAN.Net - Գեղի գետի ջրային ավազանում միանգամից 10 փոքր ՀԷԿ է կառուցվում, նախագծերը փաստաթղթային ստուգման կամ շինարարական աշխատանքների մեկնարկման փուլում են: Այդ մասին Էկոլուրին են հաղորդում աղբյուրները: ՀԷԿ-ից մեկը պետք է կառուցվի Գեղի գետի Գյարդ վտակի վրա, որն ապահովում է Կապան քաղաքի խմելու ջրի 50 տոկոսը: Թեկուզ միայն այդ պատճառով, կարծում են աղբյուրները, նախագիծը մշակված չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման տեսակետից: Էկոլուրի դիտարկած փոքր ՀԷԿ-րի նախագծերի մեծ մասը չունեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական, կամ այդ մասը նախագծում թույլ է ներկայացված: Գետերը չունեն անձնագրեր, դրանց մասին տվյալները հին են և չեն համապատասխանում իրողություններին: Այդ կապակցությամբ Էկոլուրը խնդրում է բնապահպանության նախարարությանը դիտարկել այս տեղեկատվությունը որպես ահազանգ և հաղորդել, թե Գեղի գետի ավազանում փոքր ՀԷԿ-րի կառուցաման քանի նախագիծ է ներկայացվել բնապահպանական փորձաքննության, քանի նախագիծ է դրական եզրակացություն ստացել և արդյոք Գյարդի վրա ՀԷԿ-ի կառուցուման նախագիծն ունի դրական եզրակացություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |