Skype-ը նոր գործառույթ է գործարկում, որը թույլ կտա օգտատերին տեսազանգեր կատարել Facebook ցանցում![]() ![]() PanARMENIAN.Net - Ինտերնետ հեռախոսակապի Skype ծառայությունը նոր գործառույթ է գործարկում, որը թույլ կտա օգտատերին տեսազանգեր կատարել Facebook ցանցում: Նման գործառույթը հասանելի կլինի Mac OS և Windows պլատֆորմների համար: Փորձագետները դա համարում են միաձուլում գլոբալ ցանցի հետ, քանի որ Facebook-ն ունի շուրջ 800 մլն օգտատեր, իսկ Skype-ը՝ 170 մլն օգտատեր: «Մենք նպատակ ունենք մոտենալու միլիարդ օգտատերերի ցուցանիշին, և այս գործառույթի շնորհիվ մենք կմոտենանք դրան»,-ասել է Skype տեխնոլոգիայի գլխավոր ռազմավար Ջոնաթան Ռոզենբերգը: Ընկերությունները դեռևս հուլիսին էին մտադիր գործարկել տեսաչաթը Facebook-ում: Նման որոշում կայացվեց այն բանից հետո, երբ մրցակից սոցցանցը՝ Google Plus-ը ներառեց տեսագործառույթը: Նախորդ ամիս ավարտվեց Microsoft ընկերության կողմից Skype-ի գնման վերաբերյալ գործարքը, որը նաև Facebook-ի մի մասի սեփականատերն է: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |