Ամերիաբանկը առաջարկում է մի շարք նոր հիփոթեքային վարկեր![]() 18 նոյեմբերի 2011 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկն առաջարկում է ՀՀ ֆինանսական շուկայում նախադեպը չունեցող հիփոթեքային վարկեր: Բանկն արդեն իսկ ուներ ճկուն պայմաններով հիփոթեքային վարկերի շատ ընդարձակ տեսականի` բնակարանի, բնակելի տան, առևտրային (կոմերցիոն) անշարժ գույքի, հողատարածքի ձեռք բերման, վերանորոգման (վերակառուցման) և այս շարքը համալրեց լիովին նոր տեսակներով: Բանկը, մասնավորապես առաջարկում է նոր հիփոթեքային վարկերի հետևյալ տեսակները. Ավանդով ապահովված հիփոթեքային վարկ, որը վարկառուի համար ապահովում է վստահություն. եթե նա ապագայում ունենա ֆինանսական դժվարություններ, ապա վարկի մարումները կարող են կատարվել ավանդային միջոցներից: Այս վարկի դեպքում անշարժ գույքի ձեռք բերման համար կանխավճարի գումարը հաճախորդի կողմից ներդրվում է Ամերիաբանկում որպես ավանդ և ձևակերպվում է որպես դրամական միջոցների գրավ, կամ Ամերիաբանկում գործող ավանդն է ձևակերպվում որպես գրավ, ընդ որում, ընդունվում է նաև երրորդ անձի կողմից ներդրված ավանդը: Վարկի մնացած մասի համար գրավ է հանդիսանում ձեռք բերվող անշարժ գույքը: Երբ վարկի մարումները հասնեն այն աստիճանին, երբ մնա մարելու միայն անշարժ գույքի գրավով ապահովված մասը, ապա ավանդատուն կարող է ազատ տնօրինել ավանդի գումարը: Այլ անշարժ գույքի գրավով ապահովված վարկ: Այս վարկատեսակը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են անշարժ գույք ձեռք բերել արտերկրում կամ Հայաստանի այն մարզերում, որտեղ Ամերիաբանկը չունի մասնաճյուղ: Ընդ որում, չկա սահմանափակում ձեռք բերվող գույքի գտնվելու վայրի նկատմամբ: Այս դեպքում Բանկը գրավ է վերցնում ոչ թե ձեռք բերվող անշարժ գույքը, այլ Երևանում գտնվող անշարժ գույքը կամ այն մարզերում գտնվող անշարժ գույքը, որտեղ Բանկն ունի մասնաճյուղ: Լրացուցիչ գրավով ապահովված հիփոթեքային վարկ, որը նախատեսված է այն անձանց համար, ովքեր չունեն բավարար չափով կուտակված կանխավճարային գումար` հիփոթեքային վարկ ստանալու համար, սակայն ունեն կայուն եկամուտ և լրացուցիչ անշարժ գույքի գրավ: Եվ այս վարկի համար սահմանված է ընդամենը 5% կանխավճար: Ամերիաբանկը համալրելով հիփոթեքային վարկերի արդեն իսկ բազմաբնույթ տեսականին բոլորովին նոր առաջարկներով` կարող է բավարարել ամենապահանջկոտ հաճախորդի պահանջները հիփոթեքային վարկերի գծով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |