Դևիդ Քեմերոնը կոչ է արել ՖԻՖԱ նախագահին հրաժարական տալ ռասիզմի վերաբերյալ արտահայտությունների համար![]() 18 նոյեմբերի 2011 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կոչ է արել ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատերին հրաժարական տալ ռասիզմի վերաբերյալ իր արտահայտությունների համար, որոնք Մեծ Բրիտանիայում ընկալվել են որպես հանդուրժողականություն այդ երևույթի հանդեպ: «Դա նողկալի է, երբ մարդիկ համարում են, որ ռասիզմը ցանկացած դրսևորմամբ կարող է ընդունելի համարվել, որպես խաղի մի մաս: ՖԻՖԱ-ի ղեկավարը պետք է ցույց տար, որ ռասիզմն անընդունելի է սպորտում և ընդհանուր առմամբ հասարակության մեջ: Եթե մարդիկ պատրաստ չեն դա անել, նշանակում է, պետք է հեռանան պաշտոնից»,-Կեմերոնի խոսքերն է մեջբերում newsru.com-ը: Ըստ Բրիտանիայի վարչապետի, համաշխարհային ֆուտբոլային ընտանիքը պետք է լավ մտածի, կկարողանա արդյոք Բլատերը ներկայացնել այն արժեքները, որ անհրաժեշտ են այս գլոբալ խաղում: Նոյեմբերի 16-ին Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ խաղի ժամանակ ռասիստական վիրավորանքի ենթարկված ֆուտբոլիստները պետք է մոռանան այդ մասին խաղից հետո և ձեռք մեկնեն իրենց վիրավորողին, ինչպես դա արվում է դաշտում այլ կոպտությունների դրսևորման պարագայում: Ֆուտբոլի անգլիացի երկրպագուները չեն կարողանում ներել Բլատերին այն, որ նախորդ տարվա ավարտին ՖԻՖԱ-ն 2022թ. առաջնության անցկացման իրավունքը տվեց ոչ թե Անգլիային , այլ Քաթարին: Բրիտանական մամուլը ՖԻՖԱ-ին մեղադրեց կոռուպցիայի մեջ և հենց դրանով է բացատրում Անգլիայի հայտի անհաջողությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |