Մանկավարժական համալսարանի ուսանողները իրենց տոնը նշեցին տոնական համերգով

Մանկավարժական համալսարանի ուսանողները իրենց տոնը նշեցին տոնական համերգով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Աբովյանի անվան հայկական պետական մանկավարաժական համալսարանի ուսանողական խորհուրդն Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպել էր տոնական համերգ, որը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ, ՀՊՄՀ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նաև Հայկական պետական մանկավարաժական համալսարանի 2011 թվականի լավագույնը ճանաչված ուսանողի պարգևատրման պաշտոնական արարողությունը: ՀՊՄՀ լավագույն ուսանող ճանաչված Հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետի մագիստրատութայի ուսանողուհի Սարա Վանյանը պարգևատրվեց երկշաբաթյա ուղևորությամբ Լոնդոն, որտեղ նա կմասնակցի ուսուցողական ծրագրի: Խրախուսական պարգևների արժանացան նաև ֆակուլտետների լավագույն ուսանողները` 9 հոգի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---