Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է Սյունիքի մարզպետի գործով մանրամասներ տրամադրել

Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է Սյունիքի մարզպետի գործով մանրամասներ տրամադրել

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի Սիլվա Համբարձումյանի և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործով հարցաքննության կանչված անձանց շրջանակի, կատարված և նախապատրաստվող քննչական գործողությունների կամ այն անձանց մասին, ում վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է հրավիրել հարցաքննության սույն քրեական գործով տեղեկատվության տրամադրումը ներկա փուլում չի բխում նախաքննության շահերից:

2011թ. նոյեմբերի 15-ին Սիլվա Համբարձումյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գրավոր հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2011թ. նոյեմբերի 14-ին` ժամը 17-ի սահմաններում, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սրճարանում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իրեն ծեծի է ենթարկել: Նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

«Նախաքննությունը շարունակվում է, և դրա վերջնական արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ»,- գրել են հատուկ քննչական ծառայությունից։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---