60 ուղևորներով մարդատար ավտոբուսը թաղվել է ձյան մեջ

60 ուղևորներով մարդատար ավտոբուսը թաղվել է ձյան մեջ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին, ժամը 03.07-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղ-Աշոցք ավտոճանապարհի 6-րդ կմ-ում մարդատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և թաղվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել «Աշոցքի Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցները (տեխնիկայով), որոնց կողմից կատարվել են ճանապարհի մաքրման և աղալցման աշխատանքներ. ճանապարհը երթևեկելի է: Դեպքի վայրում են գտնվել Աշոցքի ոստիկանության բաժնի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Գյումրի քաղաքից դեպքի վայր մեկնած ավտոբուսով ուղևորները` մոտ 60 քաղաքացի, տեղափոխվում են Երևան քաղաք:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---